06/05/2020 12:55
Պաշտոնյաների սև ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաից 4-ն այլևս ազատված է զբաղեցրած պաշտոնից․ Շուշան Դոյդոյան
Տարեսկբզին հրապարակել էինք այն պաշտոնյաների սև ցուցակը, որոնք 2019թ.ին խախտել են տեղեկատվության ազատությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը։
«Այսօր արդեն այդ ցուցակում ներառված 5 բարձրաստիճան պաշտոնյաներից 4-ն այլևս ազատված են զբաղեցրած պաշտոնից։ Վերջինը Շրջակա միջավայրի նախարարն էր։
Ուղիղ կապ կա տեղեկատվության ազատությունը խախտելու և վատ աշխատանքի միջև։ Եթե պաշտոնյան լավ չի պատկերացնում հրապարակային և հաշվետու աշխատանքի արժեքը, նա չի կարող լավ պաշտոնյա լինել։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան Սև ցուցակի հղումը՝ այստեղ։