06/05/2020 19:13
Էստոնիան, Լատվիան և Լիտվան մայիսի 15-ից կբացեն ներքին սահմանները
Մայիսի 15-ից Բալթյան երկրները կբացեն ներքին սահմաններ՝ հարևան պետությունների միջև բնակիչների ազատ տեղաշարժի համար: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Լատվիայի վարչապետ Կրիշջանիս Կարինսը:
«Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի և Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկեռնյալիիսի հետ պայմանավորվել ենք մայիսի 15-ից ներքին սահմանների բացման և Բալթյան երկրների բնակիչների ազատ տեղաշարժի վերաբերյալ: Այլ երկրներից եկած բնակիչները ստիպված կլինեն պահել 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմ», - գրել է Լատվիայի վարչապետը Twitter-ի իր էջում:
Ըստ Լիտվայի վարչապետի՝ մերձբալթյան երկրները պատշաճ կերպով հասցրել են հաղթել կորոնավիրուսն իրենց տարածքում և վերահսկել իրավիճակը:
«Մենք վստահում ենք մեր երկրների առողջապահական համակարգերին», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: