06/05/2020 17:06
Կորոնավիրուսի հետևանքով սահմանափակումները կարող են հանգեցնել տուբերկուլոզից 1,4 միլիոն մարդու մահվան
Աշխարհում մոտ 1,4 միլիոն մարդ կարող է մահանալ տուբերկուլոզից՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարում ներդրված սահմանափակիչ միջոցների հետևանքով, չորեքշաբթի հաղորդել է «Guardian» թերթը՝ հղում անելով այդ խնդրի ուսումնասիրությանը:
Ուսումնասիրությունն իրականացրել է «Կանգնեցրեք տուբերկուլոզը» կազմակերպությունը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջի և Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի հետ համատեղ: Այն կազմվել է տվյալների հիման վրա, թե ինչպես են կորոնավիրուսի առավելագույն ցուցանիշ գրանցած երկրներն ինքնամեկուսացման պայմաններում ախտորոշում տուբերկուլոզը և բուժում այն:
Նշվում է, որ 2020-2025 թվականներին ընկած ժամանակահատվածում, ըստ ամենայնի, 6,3 միլիոն մարդու մոտ կզարգանա տուբերկուլոզ:
Տուբերկուլոզից 1,4 միլիոն մարդ կմահանա: