06/05/2020 19:26
Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ պատմության մեջ ամենախորը տնտեսական անկման մասին
Կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված իրավիճակի պատճառով ԵՄ-ն 2020 թվականին կբախվի իր պատմության ամենավատ տնտեսական անկմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին:
«Հիմա պարզ է, որ ԵՄ-ն իր պատմության ամենախորը տնտեսական անկման փուլում է», - ասել է նա:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր 2020-ին ԵՄ-ում խորը անկման անխուսափելիության մասին՝ COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումների պատճառով: