06/05/2020 13:24
Դուք հոգաբարձուների խորհրդի անդամ էիք, որ այդ հարցերը Ձեզ մոտ չծագեին, գնայիք դրանց պատասխանը գտնեիք, պարզվում է՝ դժվար է․ Փաշինյանն՝ Ուրիխանյանին
Ի՞նչն էր խանգարում, որ Տիգրան Ուրիխանյանը շարունակեր օգնել երկրին, իշխանությանը, կառավարմանը, խնդրի լուծմանը հասնեինք, նոր ինձ հանեիք հիմնադրամից էլի, ԱԺ-ում վարչապետից հետաքրքրվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
«Ես շատ ուրախ եմ, որ որևէ կոնկրետ հարց գոնե լուծվել է։ Կարծում եմ, որ Դուք ընթացիկ կարգավիճակում ավելի մեծ օգնություն ցույց կտաք, որովհետև Դուք հոգաբարձուների խորհրդի անդամ էիք նրա համար, որ էդ հարցերը Ձեզ մոտ չծագեին, գնայիք այդ հարցերի պատասխանը գտնեիք, պարզվում է՝ դժվար է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ուրիխանյանն էլ արձագանքեց․
«Ճիշտ եք ասում, որպես պատգամավոր ավելի շատ եմ հարցնելու, բայց խնդրում եմ հորդորել, որ նախարարն ավելի շատ պատմի դրա մասին, կամ այլ ֆորմատով քննարկվի դա», - ասաց նա։
Փաշինյաննն առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել և ստուգել, թե ինչ խնդիր է առաջացել:
«Ես բացառում եմ, որ այնտեղ որևէ բան այն չլինի, իսկ եթե կպարզվի, որ որևէ բան այնպես չէ, ուրեմն թող տեսնեն։ Ես Ձեզ անկեղծ եմ ասոիմ, պարոն Ուրիխանյան, իմ ընկալումը և հիմնադրամի կանոնադրության իմ իմացությունը թույլ է տալիս ասել, որ Դուք հոգաբարձուների խորհրդի կարգավիճակում ունեիք բոլոր լծակները այդ հարցերը ոչ թե ինձ տալու, այլ մեզ դրանց մասին պատմելու», - ասաց նա։
Ուրիխանյանն արձագանքեց․ «Հանեցիք, էլ չեմ կարող»։
Փաշինյանն էլ կատակելով հակադարձեց․ «Բա այդ հարցերի պատասխանները չէիք տալիս, ձեր աշխատանքը արդյունավետ համարեցին, հանեցինք»։