06/05/2020 15:26
«Լավ օրերը հետ կգան». հայ աստղերի մասնակցությամբ նոր տեսահոլովակ՝ մեր օրերի մասին (Տեսանյութ)
Լավ օրերը հետ կգան, և մարդիկ նորից ձեռքով բարև կտան». վստահեցնում են հայ աստղերը՝ հանդես գալով մեկ ընդհանուր նախագծի շրջանակում:
Մեկուսացման օրերին նման նախագծով հանդես գալու մտահղացումը «Karen Sevak Production»-ինն էր, երաժշտության հեղինակն էլ Կարենն ու Սևակն են: Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, կատարում են Արամեն, Արամ MP3-ն, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Նունե Եսայանը Ռոլանդը Գասպարյանը, Էրիկ Կարապետյանը, Սարո Թովմասյանը, Հռիփսիմե Հակոբյանն ու «Մի Փրոջեքթ»-ը:
Տեսահոլովակը նկարահանել է Արամայիս Հայրապետյանը: Aysor.am-ի հետ զրույցում ռեժիսորը տեղեկացրեց՝ նկարահանումները տևել են 10 ժամ:
«Նկարահանումներն իրականացրել ենք քաղաքի տարբեր հատվածներում: Ընտրել ենք վայրեր, որոնք մինչ կարանտինը մարդաշատ են եղել, հանրության սիրելի վայրերն են եղել: Երգիչներին մեկտեղելն էլ բարդ չէր, չէ՞ որ կարանտին է, և մեծ մասն այս պահին Հայաստանում է», - մանրամասնեց Արամայիս Հայրապետյանը:
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ թեև տեսահոլովակում ընդգրկված երգիչները շատ էին, սակայն նկարահանման ընթացքում պահպանվել է սոցիալական հեռավորությունը: Նկատում է՝ սովորաբար նկարահանման հրապարակում աշխատողների թիվը 20-ից ավելի է լինում, սակայն այս անգամ բավարարվել են ռեժիսորի, օպերատորի և վերջինիս օգնականի ներկայությամբ: