06/05/2020 15:55
Եթե փետրվարին 40 000 դրամից ավելի գազ եք վառել, 25 000-ից ավելի՝ հոսանք, դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է․ Փաշինյանը՝ Իգիթյանին
«Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում հայտարարեց, որ կոմունալ վարձավճարների աջակցություն չի ստացել, այլապես՝ արդեն վերադարձրած կլիներ: Այսպիսով նա անդրադառնալով ավելի վաղ խորհրդարանում Փաշինյանի հորդորին, որ պատգամավորների մեծ մասն էլ հանդիսանում են ծրագրի շահառու և, եթե չունեն օգության կարիք, կարող են դրանք հետ վերադարձնել։
«Պարոն Իգիթյան, եթե դուք չեք ստացել, էդ նշանակում ա, որ դուք փետրվարին 40 հազար դրամից ավելի գազ եք վառել, 25 հազար դրամից ավելի՝ հոսանք։ Դա արդեն օլիգարխիայի կատեգորիա է մտնում, դրա համար էլ աջակցություն չեք ստացել», - կատակեց Փաշինյանը։
Նա վստահեցրեց, եթե անգամ գումարը դեռ չի սուբսիդավորվել, ապա այսօր օրվա ընթացքում կլինի։