07/05/2020 15:01
«Գարուն ա». Կոմիտաս՝ Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի մշակմամբ (Տեսանյութ)
Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործությունը նոր գործիքավորմամաբ ու մեկնաբանությամբ են մատուցել Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը:
Բաս կիթառահարը Դավիթ Պարոնիկյանն է, հարվածային գործիքների վրա նվագում է Դավիթ Գևորգյանը:
Նշենք, որ «Գարիկ Սոնա» բենդը ստեղծվել է 2016 թվականին, հանդես է գալիս հին հայկական, ինչպես նաև հայկական շոու բիզնեսի այլ աստղերի երգերին նոր շունչ հաղորդելով:
Բենդի առաջին գործիքավորումն էր «Նինո»-ն: Գարիկ Պապոյանը բենդում հանդես է գալիս որպես գործիքավորող, պրոդյուսեր և կիթառահար: