07/05/2020 16:49
Հայաստանում օլիգարխիան վերացած չէ և ազդեցություն ունի իշխանության ճյուղերի վրա. Արման Բաբաջանյան
ՀՀ-ում օլիգարխիան վերացած չէ, ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։
«Դուք, պարոն վարչապետ, նախկինում քանիցս նշել եք, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է, պիտի չհամաձայնեմ ձեզ հետ, որովհետև մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրը հեղափոխությունից երկու տարի անց էլ մնում է օլիգարխիան և դրա կազմաքանդումը։ Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ, լայն իմաստով օլիգարխիա կա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը», - ասաց նա։
Բաբաջանյանն ընդգծեց՝ օլիգարխիան նաև իշխանության այլ ճյուղերի վրա ազդեցություն ունի։
Նա նկատեց, որ հեղափոխության օրերին մարդիկ նախ ոտքի կանգնեցին՝ վստահ լինելով, որ հեղափոխությունը կվերականգնի ոտնահարված արդարարությունը․
«Ինչն այսօր իրավապահ համակարգի, դատական իշխանության գործուն ջանքերով, իհարկե, տեղի չի ունենում»։
Նա նկատեց, որ վարչապետի նպատակադրումները կարող են ջախջախվել ընտրած կարդրերի կողմից նույն նպատակադրումները չունենալու և անհիմն բյուրոկրատիայի պատճառով։