07/05/2020 15:35
Կարեն Կարապետյանը կմասնակցի Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին կգնա ԱԺ (24news.am)
24News-ի տեղեկություններով՝ մայիսի 8-ին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին, իսկ մայիսի 11-ին՝ ժամը 13:00-ին, նախկին պաշտոնյան կներկայանա ԱԺ՝ մասնակցելու ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նիստին:
Նշենք, որ վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որ մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, իսկ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մերժել էր նիստին մասնակցելու առաջարկը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: