07/05/2020 14:25
Արցախում ավարտին են մոտենում COVID-19-ի հայտնաբերման լաբորատորիայի կառուցման աշխատանքները
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները:
Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների,այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:
Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման: