07/05/2020 19:43
Բունդեսլիգան նախատեսվում է վերսկսել առաջնությունը մայիսի 16-ին
Գերմանիայի ֆուտբոլի լիգան (DFL) որոշում է կայացրել վերսկսել Գերմանիայի առաջնությունը մայիսի 16-ին, հայտարարել է Լիգայի գործադիր տնօրեն Քրիստիան Զեյֆերտը:
«Այս առումով առաջին և երկրորդ Բունդեսլիգան պլանավորում են մայիսի 16-ին վերսկսել խաղերը», - ասել է Զեյֆերտը մամուլի ասուլիսի ընթացքում:
Ըստ նրա՝ այս որոշման հարցում DFL-ն առաջնորդվում է գերմանական իշխանությունների որոշմամբ:
Ֆուտբոլային մրցումները Գերմանիայում դադարեցվել են մարտի կեսից: