07/05/2020 15:12
Վրաստանը կվերագործարկի COVID-19-ի պատճառով փակված բոլոր արտադրությունները
Մայիսի 11-ից Վրաստանում կվերսկսվեն բոլոր տեսակի արտադրությունները, որոնք արգելվել են կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
Վրաստանում արտակարգ դրությունը գործում է մինչև մայիսի 22-ը, ինչպես նաև սահմանված է պարետային ժամ՝ 21.00-ից 6.00:
«Մայիսի 11-ից կբացվեն արտադրության բոլոր տեսակներ: Եթե նախկինում խոսքը գնում էր միայն շինանյութերի արտադրության մասին, ապա այժմ կվերսկսվեն բոլոր տեսակի աշխատանքները: Բոլոր խանութները, որոնք ունեն փողոցից մուտք, նույնպես կբացվեն: Դա չի վերաբերում առևտրի կենտրոններին, հագուստի ու կոշիկի խանութներին», - ասել է վարչապետը կառավարության նիստում: