07/05/2020 18:24
Վրաստանը կուժեղացնի երկիր ժամանող բոլոր քաղաքացիների նկատմամբ վերահսկողությունը
Վրաստանի բոլոր սահմաններում, որոնք շուտով բաց կլինեն օտարերկրյա զբոսաշրջիկների համար, ուղևորների վերահսկողությունը կուժեղացվի, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:
«Առողջապահության նախարարությունը ստիպված է եղել խստացնել վերահսկողությունը սահմանում յուրաքանչյուր ժամանող քաղաքացու նկատմամբ՝ ինչպես ցամաքում, այնպես էլ՝ օդում: Եթե նախկինում մեզ պահանջվում էր 24 ժամյա կարանտին, ապա այդ վերահսկողությունը պետք է տևի մեկ ժամ: Նման հնարավորություն կա, Առողջապահության նախարարությունն առաջիկայում կլուծի այդ խնդիրը», - ասել է վարչապետը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նախարարների կաբինետի ղեկավարի՝ Վրաստանը կարող է առանձնացնել առողջարանի առանձին գոտիները, որոնք կունենան ամենաապահով վայրերի կարգավիճակ, օրինակ՝ այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Ցկալթուբնո, Գուդաուրին, Սայրմեն, Աբաստումանին և Բորժոմին:
«Վրաստանը պետք է դառնա առաջին երկրներից մեկը, որը կվերսկսի զբոսաշրջությունը: Իհարկե, դա տեղի կունենա՝ հաշվի առնելով անվտանգության բոլոր միջոցները», - ասել է վարչապետը: