07/05/2020 19:15
COVID-19-ի պատճառով Եվրահանձնաժողովը կշարունակի հեռավար աշխատանքը մինչև մայիսի 25-ը
Եվրահանձնաժողովը կշարունակի հավատարիմ մնալ կորոնավիրուսային պանդեմիայի ֆոնին ներդրված սահմանափակիչ միջոցառումներին մինչև մայիսի 25-ը, ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչը:
«Հաշվի առնելով ընդունող երկրներում տիրող իրավիճակը՝ մենք որոշել ենք, որ գործող միջոցառումները, մասնավորապես՝ հեռավար աշխատանքը, կերկարաձգվի առնվազն մինչև մայիսի 25-ը՝ Բելգիայում, Լյուքսեմբուրգում և Իտալիայում գործող օբյեկտներում», - Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է եվրոպական ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովն արդեն պատրաստել է նորմալ աշխատանքին վերադառնալու ծրագիր, բայց դրա իրականացումը կախված է այն պետությունների առաջարկներից, որոնցում տեղակայված են եվրոպական կառույցները: