07/05/2020 17:44
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 103 հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 103 հազարը, որից շուրջ 6500-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1485 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալներն, ընդհանուր առմամբ վարակվել է 103 135 մարդ, ապաքինվել՝ 82 744-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Անցած օրվա ընթացքում 68 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6486 մարդ: