07/05/2020 16:16
Ռայոլան հերքել է լուրերը, թե Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ռոմա» հիմնական տեղափոխվելուն
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է լուրերը, թե կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ռոմա» հիմնական տեղափոխվելուն:
Այս պահին հայ ֆուտբոլիստն իտալական ակումբում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով, Մխիթարյանի նկատմամբ հիմնական իրավունքները պատկանում են «Արսենալին»:
«Մխիթարյանը ոչ մի կերպ չի շփվել «Արսենալի» հետ: Նման լուրերն անընդունելի են՝ հաշվի առնելով ներկայիս ժամանակաշրջանը», - նշել է Ռայոլան: