07/05/2020 11:33
Հաջորդ տարի կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ Ռուստամ Բադասյան
Աահմանադրական փոփոխությունների փաթեթի շուրջ աշխատանքային խումբը այս պահին հայեցակարգի մշակման փուլում է, խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Աշխատանքներն ընթացիկ փուլում են։ Հիմա աշխատում ենք հայեցակարգի մշակման վրա, որը նախնական տեսքով պիտի պատրաստ լինի մինչև սեպտեմբեր, դրանից հետո քննարկումներ կսկսվեն և հաջորդ տարի կներկայացվի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը», - ասաց նախարարը։
Բադասյանն ընդգծեց, որ այս պահին աշխատանքային խումբը նիստեր է իրականացնում տեսակապի միջոցով։