07/05/2020 19:03
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են C-400-ի մատակարարման ժամկետները
Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են C-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման ժամկետների շուրջ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ռազմատեխնիկական համագործակցության (ՌՏՀԴԾ) դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Թուրքիայի համար C-400-ի լրացուցիչ խմբաքանակի հարցն օրակարգում է: Մենք պայմանավորվում ենք համակարգի կազմի, մատակարարման ժամկետի և այլ պայմանների վերաբերյալ: Ընթանում է բանակցային գործընթացը, հուսով ենք, որ տեսանելի ապագայում մենք կգանք ընդհանուր հայտարարի», - ասել է Շուգաևը՝ «National Defense» ամսագրին տված հարցազրույցում:
Նա ընդգծել է, որ առաջին պայմանագիրը նախատեսում է բացառապես մատակարարում՝ առանց արտադրության տեղայնացման: