07/05/2020 12:34
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 260 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 3 միլիոն 755 հազար 379 դեպք, զոհերի թիվը հասել է 263 հազար 831-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան 1.2 միլիոն մարդ:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 73 431 մարդ, հայտնաբերվել է1 228 603 վարակի դեպք, Իսպանիայում՝ 220 325 (մահացել է 25 857 մարդ), Իտալիայում՝ 214 457 (29 684), Մեծ Բրիտանիայում` 202 359 (30 150), Ֆրանսիայում` 174 224 (25 812), Գերմանիայում՝ 168 611 (7 275), Թուրքիայում`131 744 (3 584), Բրազիլիայում՝ 126 953 (8 588), Իրանում 101 650 (6 418), Ռուսաստանում՝ 165 929 (1 537):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: