07/05/2020 18:40
Սեյմը թույլ է տվել փոստով քվեարկել Լեհաստանի նախագահի ընտրություններում
Լեհաստանի Սեյմը հավանություն է տվել փոստով նախագահի ընտրություններին քվեարկելու նախագծին, հայտնում են ստորին պալատի աշխատակազմից:
Այսպիսով, Սեյմը հաղթահարել է անցյալ երեքշաբթի Սենատի կողմից օրինագծի վրա դրված վետոն: Այժմ փաստաթուղթը կստորագրի նախագահ Անջեյ Դուդան:
Իշխող կուսակցությունների ղեկավարներ Յարոսլավ Կաչինսկին և Յարոսլավ Գովինը համաձայնել են, որպեսզի ընտրությունները հետաձգվեն:
Սեյմի խոսնակը պետք է հնարավորինս շուտ ընտրությունների համար նոր ամսաթիվ սահմանի:
Ընտրությունները նշանակված էին մայիսի 10-ին: Դրանց մասնակցում է տասը թեկնածու, այդ թվում՝ Դուդան: