07/05/2020 11:11
Արցախում ՊԲ մի խումբ զինծառայողներ և Արցախյան ազատամարտի վետերաններ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:
Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ և Արցախյան ազատամարտի վետերաններ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով` Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Ակտիվ ու բեղմնավոր աշխատանքի, Արցախի Հանրապետության զարգացման և անվտանգության ապահովման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգևների և կոչումների են արժանացել պետական համակարգի և տարբեր ոլորտների մի խումբ երախտավորներ: