07/05/2020 13:42
Գերմանիան կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիան կտևի մինչև տարեվերջ
Գերմանիայի Դաշնային կանցլերի գրասենյակի ղեկավար Հելգե Բրաունը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիան կտևի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն:
Նա այս գնահատականը համարել է առավել լավատեսական: Նրա կարծիքով՝ համաճարակը մարդկանց ուղեկցելու է դեռ երկար ժամանակ:
Բրաունը նաև հավելել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակիչները պատասխանատվություն են կրում սահմանափակումները կատարելու համար, այդ իսկ պատճառով պետությունը նկատել է COVID-19 նոր դեպքերի թվի նվազում, և խստագույն միջոցներ չեն պահանջվում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարել են Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: