07/05/2020 13:37
Հնդկաստանում գտնվող գործարաններից մեկում գազի արտահոսքից տուժել են հազարավոր մարդիկ
Հինգշաբթի օրը Հնդկաստանի Վիշակխապատնամ (Անդխրա Պրադեշ նահանգ) քաղաքում քիմիական գործարանում գազի արտահոսքի հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել, և ավելի քան հինգ հազարը՝ տուժել, հայտնում է հնդկական Times of India պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ արտահոսքը տեղի է ունեցել LG Polymers գործարանում, տեղական ժամանակով 03: 00-ին (Երևանի ժամանակով 01: 30-ին): Հրապարակման մեջ նշվում է, որ շատ բնակիչներ անգիտակից վիճակում ընկել են հենց քաղաքի փողոցներում, ոմանց մոտ շնչառության խնդիրներ են առաջացել:
Անդխրա Պրադեշի արդյունաբերության նախարար Մեքապատի Գուտամ Ռեդին ասել է, որ ընկերությունը պատասխանատվություն է կրելու կատարվածի համար: