07/05/2020 17:05
Շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ. Թագուհի Ստեփանյան
Շտապօգնությունում եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են աշխատել կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Մենք, բնականաբար, ըմբռնումով ենք մոտեցել: Նամանավանդ, որ ունենք բժիշկներ, բուժքույրեր, ովքեր 55 տարեկանից բարձր են», - ասաց նա։
Թագուհի Ստեփանյանը նշեց՝ եղել են դեպքեր, որ աշխատակիցները նաև արձակուրդ են վերցրել։
«Ամեն ինչ նորմալ է, ունենք շատ մեծ բանակ բժիշկների, բուժքույրերի, ովքեր պատրաստակամ իրենց ցանկությունն են հայտնել աշխատել շտապօգնությունում», - ասաց Ստեփանյանը։