07/05/2020 17:17
Շտապօգնության 12 աշխատակից վարակված է կորոնավիրուսով
Շտապօգնության 12 աշխատակից վարակված է կորոնավիրուսով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Ասիմպտոմ վարակվածներ են, այսինքն ոչ մի կլինիկական պատկեր չունեն վարակակիրները, ուղղակի մեկուսացված են», - ասաց նա։
Ստեփանյանի խոսքով՝ շտապօգնության աշխատակիցներն, ովքեր կորոնավիրուսային բուն օջախում են աշխատել, պարգևատրվել են։
«Պարգևատրվել են բժիշկները, բուժքույրերը, վարորդները: Բժիշկները պարգևատրվել են 95 հազար դրամի չափով, բուժքույրերն ու վարորդները՝ 75 հազար դրամով», - ասաց նա։
Թագուհի Ստեփանյանը նշեց, որ պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները։