08/05/2020 18:43
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, գնաց խորհրդակցական սենյակ։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17։50-ին
Հիշեցնենք, որ որպես անձնական երաշխավոր այսօր դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։