08/05/2020 15:44
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 269 հազարը
Աշխարհում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի հաստատված 3 846 949 դեպք, զոհերի թիվը հասել է 269 584-ի, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:
Ապաքինվել է ավելի քան 1.2 միլիոն մարդ:
Միևնույն ժամանակ «Worldometer» ռեսուրսը հայտնում է 3 909 374 վարակվածի և 270 720 մահացածի մասին:
Աշխարհում հիվանդությունների և մահացությունների քանակով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 75 671 մարդ, հայտնաբերվել է 1 256 972 վարակի դեպք, Իսպանիայում՝ 221 447 մահացել է 26 070 մարդ), Իտալիայում՝ 215 858 (29 958), Մեծ Բրիտանիայում` 207 977 (30 689), Ֆրանսիայում` 174 918 (25 990), Գերմանիայում՝ 169 430 (7 392), Թուրքիայում`133 721 (3 641), Բրազիլիայում՝ 135 773 (9 190), Իրանում 103 135 (6 486), Ռուսաստանում՝ 177 160 (1 625):
Աշխարհի գրեթե 200 երկրներում և շրջաններում գրանցված է կորոնավիրուս: