08/05/2020 12:19
Էդմոն Մարուքյանին թիկունքից հարվածած իշխանական պատգամավորը վարչապետի քավորի եղբայրն է (Տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև ծեծկռտուքի ժամանակ մինչ պատգամավորներից և կառավարության անդամներից ոմանք փորձում էին բաժանել պատգամավորներին, որոշներն իրենք այդ ընթացքում հարվածեցին ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։
Տեսանյութից երևում է, որ «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը ամբիոնի մոտից հարվածում է Մարուքյանի դեմքին, ապա «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանն է հետևից հարվածում Մարուքյանի գլխին։
Նշենք, որ Վահե Ղալումյանը վարչապետի քավորի եղբայրն է։
Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքին և արդյունքներին վերաբերող զեկույցը», Էդմոն Մարուքյանը ելույթ էր ունենում խմբակցության անունից։
Նիստին ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կառավարության այլ անդամներ։