08/05/2020 14:36
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը, Aysor.am-ին ասացին գլխավոր դատապազությունից։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին մասնակից դարձան դահլիճում բոլոր ներկաներն, այդ թվում՝ կառավարության անդամները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ ընդհատել նիստը։