08/05/2020 17:07
Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշեց, որ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև։
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ի պատասխան իր բարևին, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։