08/05/2020 19:36
Լիտվայի նախագահը բարձր է գնահատել Հայկական ԱԷԿ-ի գործունեությունն ու Նիկոլ Փաշինյանին խնդրել հաջողված փորձով կիսվել Բելառուսի հետ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բելառուսի հետ կիսվել ատոմային էլեկտրակայանի գործունեության ոլորտում հաջողված փորձով, հայտնում է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը:
Ինչպես փոխանցում է «Sputnik-Լիտվան», Նաուսեդան դրական է գնահատել Մեծամորի ԱԷԿ-ի գործուենության թափանցիկությունը, անվտանգության չափանիշների ներդրումը և միջազգային փորձագետների մասնակցությամբ սթրես-թեստերի վերաբերյալ ԵՄ առաջարկությունների կատարումը:
Այս համատեքստում նա հիշատակել է Օստրովցում բելառուսական ԱԷԿ-ի շուրջ եղած իրավիճակը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը Բելառուսի հետ կկիսվի ատոմային էլեկտրակայանի գործունեության հաջողված փորձով ու կընդգծի ԵՄ կողմից փորձագիտականն մոնիտորինգի կարևորությունը: