08/05/2020 18:35
Իսրայելում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 16 409-ի
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16 409-ի, օրվա ընթացքում հայտնաբերվել է 28 նոր դեպք, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Անցած օրվա ընթացքում 5 մարդ մահացել է: Ընդհանուր առմամբ, վարակի զոհ է դարձել 245 մարդ:
Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը նվազել է մինչև 77, թոքերի արհեստական օդափոխության կարիք ունի 64 մարդ:
11 007 պացիենտ ապաքինվել է: