08/05/2020 10:56
Ծեծկռտուք՝ ԱԺ նիստերի դահլիճում. ձեռնամարտի բռնվեցին Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը (Տեսանյութ)
Քիչ առաջ Ազգային ժողովի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Միջադեպին մասնակից դարձան դահլիճում գտնվող բոլոր ներկաները, այդ թվում՝ կառավարության անդամները:
Իսկ վիճաբանությունն սկսվեց այն պահին, երբ Սասուն Միքայելյանը Էդմոն Մարուքյանի ելույթի պահին վերջինիս «հոպար» անվանեց:
«Ես Ձեր համար հոպար չեմ», - ասաց Մարուքյանը, ինչին ի պատասխան Միքայելյանը տեղից բղավեց, որ «կցխի» վերջինիս:
Մարուքյանն իջավ ամբիոնից, Միքայելյանը վեր կացավ իր տեղից, ինչից հետո էլ բախում տեղի ունեցավ:
ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը նիստն ընդհատեց մինչև ժամը 11:00-ն՝ հորդորելով կրքերը հանդարտվելուց հետո դահլիճ վերադառնալ:
Էդմոն Մարուքյանն իր հերթին հավելեց, որ որքան էլ փորձեն իրեն հարվածել, սպառնալ, որ վիզը կկտրեն, ինքը միշտ խոսելու է, և անցել են ժամանակները, երբ որևէ պատգամավոր կարող է իրեն «Շմայսի պես պահել»: