08/05/2020 10:36
Իրանում երկրաշարժի հետևանքով 2 մարդ է մահացել
Իրանի մայրաքաղաքի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել, 23-ը՝ վիրավորվել, հայտնում է Fars-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի սեյսմոլոգներն ուրբաթ երեկոյան 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցել Թեհրան և Մազենդերան նահանգների սահմանին, որի օջախը գտնվել է եղել յոթ կիլոմետր խորության վրա: