08/05/2020 17:33
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 6500-ը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 104 հազարը, որից ավելի քան 6500-ը՝ մահացու ելքով, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 1556 նոր դեպք, հաշվի առնելով այդ տվյալներն, ընդհանուր առմամբ վարակվել է 104 691 մարդ, ապաքինվել՝ 83 837-ը», - ասել է նա IRINN-ի եթերում:
Անցած օրվա ընթացքում 55 մարդ կորոնավիրուսի զոհ է դարձել:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 19-ից մահացել է 6541 մարդ: