08/05/2020 13:30
Սաակաշվիլիի նշանակումից հետո Վրաստանը Կիևից հետ է կանչել դեսպանին
Վրաստանը Կիևից դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների համար՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Զալկալիանին, հայտնում է РИА Новости-ն:
«Ռազմավարական գործընկերոջ կողմից Վրաստանում դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձի նշանակումը հիմք է հանդիսացել Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդատվության համար հետ կանչելու որոշման համար», - ասել է Զալկալիանին:
Սաակաշվիլիի նշանակման վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը հրապարակվել է նախօրեին: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետն Ուկրաինայի ղեկավարի որոշումը անվանել է արտակարգ քայլ:
Ապրիլի 22-ին հայտնի է դարձել, որ Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է բարեփոխումների հարցով փոխվարչապետի պաշտոնը: Վրացական իշխանությունները, որտեղ նախկին նախագահը մեղադրվում է մի քանի հանցագործությունների համար, նախազգուշացրել են, որ դեսպանին հետ են կանչվելու: Ավելի ուշ տեղեկություններ էին հայտնվել, որ Սաակաշվիլիի թեկնածության համար Գերագույն Ռադայում բավարար ձայներ չեն հերիքու,մ: «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան հայտնել է, որ իշխանությունները նոր պաշտոն են գտել Վրաստանի նախկին նախագահի համար: