08/05/2020 17:21
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով 82 հիվանդ
Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվն ավելացել է 3-ով՝ հասնելով 24-ի: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է:
Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»: