08/05/2020 14:29
Նախկին վարչապետները դատարանում անձնական երաշխավորություն ներկայացրին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու համար. Լուսանկարներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր, մեկուկես ամսվա ընդմիջումից հետո, վերսկսեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական լսումները:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Այն դատարան է ներկայացվել դեռևս մարտին։
Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով այսօր դատարանում հանդես եկան ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։