08/05/2020 11:03
Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտը եղել է 48 տարեկան կին. ԱՆ
Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն, հայտնում են ԱՆ-ից:
Բացի այդ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 145-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3029-ի: