09/05/2020 13:40
Գուտերեշը հորդորել է գնահատել պանդեմիայի դեմ պայքարի միջոցները դրա ավարտից հետո
Կորոնավիրուսի պանդեմիայի ավարտից հետո հնարավոր կլինի հետ նայել և ուսումնասիրել, թե ինչպես են բոլոր կողմերը գործել ճգնաժամի պայմաններում, բայց դեռ ժամանակը չէ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը РИА Новости-ին տված հարցազրույցում:
«Երբ մենք վերջապես կփակենք COVID-19-ի էջը, մենք ժամանակ կունենանք շրջել և հասկանալ, թե ինչպես է առաջացել նման հիվանդություն, ինչպես է այն հասցրել այդքան ավերածություններ առաջացնել ամբողջ աշխարհով մեկ և ինչպես են բոլոր կողմերը արձագանքել ճգնաժամին», - ասել է Գուտերեշը:
Ըստ նրա, քաղված դասերը չափազանց կարևոր կլինեն նման խնդիրների արդյունավետ լուծման համար, քանի որ դրանք կարող են առաջանալ հետագայում ևս:
«Բայց հիմա ժամանակը չէ: Եվ ժամանակը չէ ԱՀԿ-ի կամ որևէ այլ մարդասիրական կազմակերպության գործողություններին հատկացված միջոցները կրճատելու համար», - ասել է Գուտերեշը: