09/05/2020 14:07
Լուկաշենկո. Հաղթանակի շքերթը Մինսկում դարձել է միակը հետխորհրդային տարածքում (Տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ զորահանդեսը, որն անցկացվում է այսօր Մինսկում, հետխորհրդային տարածքում միակն էր, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով շքերթից առաջ:
«Եվ թող այս տարի Մինսկում անցկացվող զորահանդեսը հետխորհրդային տարածքում դառնա միակը, այն կանցկացվի ի պատիվ խորհրդային բոլոր զինվորների, որոնք աշխարհն ազատագրեցին նացիզմից», - ընդգծել է Լուկաշենկոն:
Շքերթին մասնակցել է մոտ 3 հազար զինծառայող և ավելի քան 150 միավոր տեխնիկա, 36 ինքնաթիռ և ուղղաթիռ օդային շքերթով անցել են մայրաքաղաքի վրայով: