09/05/2020 14:41
Լուկաշենկոն շնորհավորել է Թրամփին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ և կոչ արել համաշխարհային հանրությանը միավորել ուժերը՝ պահպանելու խաղաղությունն ու կայունությունը «այսօրվա ծանր պայմաններում», ասվում է շաբաթ հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Բելառուսը, ինչպես Խորհրդային Միության բոլոր հանրապետությունները, հերոսաբար պայքարել են թշնամու դեմ մարդկության խաղաղ ապագայի համար: Մեր երկիրը բարձր է գնահատում հակահիտլերյան կոալիցիայի անդամների համերաշխությունը, ներառյալ ԱՄՆ-ի աջակցությունը լենդ-լիզի ծրագրի շրջանակներում և պատերազմի հետևանքով քանդված տնտեսության վերականգնումը: Համոզված եմ, որ այսօրվա դժվարին պայմաններում միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը, որպեսզի պահպանվի խաղաղությունն ու կայունությունը», - ասվում է Թրամփին ուղղված հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ Մեծ Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Լուկաշենկոն շնորհավորանքներ է հղել մի շարք օտարերկրյա առաջնորդների`հետխորհրդային տարածքին, ինչպես նաև այն պետություններին, որոնք եղել են հակահիտլերյան կոալիցիայի անդամ: Նաև Լուկաշենկոյի անունից հաղորդագրություններ են ստացվել հայտնի քաղաքական գործիչները և ինտեգրացիոն կառույցների ղեկավարները: Շնորհավորանքներ է ստանում նաև Բելառուսի առաջնորդը: