09/05/2020 12:21
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի 1251 նոր դեպք է գրանցվել
Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 187 հազարը, մեկ օրում վարակվել է 1251 մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 103 հիվանդ: Մահացողների ընդհանուր թիվը 7369 է:
Ըստ ինստիտուտի՝ համաճարակի ամբողջ ընթացքում բուժաշխատողները բացահայտել են վարակվածության 168 551 դեպք: Ապաքինվել է 143 հազարը: