09/05/2020 14:56
Մոլդովայում վերահուղարկավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 45 զինվորի մասունքները
Մոլդովայում վերահուղարկավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 45 զինվորի մասունքները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Նախագահ Իգոր Դոդոնի հայտարարությանը:
Նա նշել է Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության բոլոր երկրների դերը և ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ «հաղթանակն ընդանուր էր»:
«Այս դագաղներում 45 անհայտ երիտասարդի մնացորդներ են, ովքեր իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք», - ասել է պետության ղեկավարը:
Նախագահը նաև ընդգծել է, որ ժամանակակից սերունդը պետք է հիշի և հարգի հերոսների հիշատակը՝ այդ հիշողությունը փոխանցելով սերունդներին: