09/05/2020 13:56
Բուժքույրը երեխա է լույս աշխարհ բերել՝ չկասկածելով հղիության մասին
Անգլիական Սանդերլենդ նահանգի Թայն էնդ Ուիր կոմսությունից բուժքույրը դստեր է լույս աշխարհ բերել 12 ժամ տևած հերթափոխից հետո՝ չիմանալով, որ հղի է, հայտնում է Daily Mail- ը:
Հոգեկան հիվանդներին բուժող 31-ամյա Էմմա Հինդմարշը պատմել է, որ վերջերս շատ էր տարված աշխատանքով և կարծում էր, որ ավելացել է քաշը անկանոն ուտելու հետևանքով, այդ պատճառով նա վստահ էր, որ կլորացել է նաև փորը:
Մայիսի 2-ին, աշխատանքից տուն վերադառնալուց հետո, Հինդմարշը բողոքել է ամուսնուն ստամոքսի սարսափելի ցավերից: Էմման ընդունել է երկու հաբ, իսկ երկու ժամ անց լույս աշխարհ բերել դուստր՝ 2,5 կիլոգրամ քաշով:
Երեխայի հայրը Ֆեյսբուքում գրել է, որ աղջիկը լույս բաշխարհ է եկել «կարծես ամպրոպը պարզ երկնքում»: Աղջիկը ստացել է Իզաբել Ռոուզ անունը: