09/05/2020 13:24
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 817 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 817 դեպք, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ հայտնաբերված դեպքերի գրեթե 41 տոկոսում վարակը առանց ախտանշանների է:
Ռուսաստանում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցվել է վարակման 198 676 դեպք, օրվա ընթացքում աճը կազմել է 5,8%:
Անցած օրվա ընթացքում հաստատված կորոնավիրուսով 5308 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, սա ռեկորդային ցուցանիշ է:
Հիվանդությունից մեկ օրում 104 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ 1827 հիվանդ: