11/05/2020 12:52
Այստեղ ժողովուրդ չկա. Իմքայլական պատգամավորը՝ ԱԺ-ի դիմաց ցույց անող ակտիվիստներին
«Այստեղ ժողովուրդ չկա», - ԱԺ մուքի մոտ ակցիա անող քաղաքացիների կողքով անցնելիս հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ չկանգնելով և լսելով վերջիններիս հարցադրումները:
Ցուցարարները, հիշեցնենք, ակցիա էին իրականացնում սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացման դեմ:
Շուտափույթ կերպով ԱԺ մուտք գործած Հերիքնազ Տիգրանյանին և Վահագն Հովակիմյանին ցուցարարները ճանապարհեցին «տականք», «ջահել», «անամոթ» բառերով:
Ցուցարարների հետ զրուցելու համար կանգ չառավ նաև իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը: