11/05/2020 11:10
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի 357 նոր դեպք է գրանցվել
Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 169 հազարը, մեկ օրում վարակվել է 357 մարդ, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը:
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայում 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 22 հիվանդ: Մահացողների ընդհանուր թիվը 7369 է:
Ըստ ինստիտուտի՝ համաճարակի ամբողջ ընթացքում բուժաշխատողները բացահայտել են վարակվածության 169 575 դեպք: Ապաքինվել է 145.6 հազարը: