11/05/2020 12:12
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի նյութերը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դրանք ուղարկվել են ՀՔԾ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով», - ասաց Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:
Միջադեպին մասնակից էին դարձել դահլիճում բոլոր ներկաներն, այդ թվում՝ կառավարության անդամները:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված ընդհատել էր նիստը։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24